Պլաստիկ վիրաբուժություն
Սիլիկոնե կրծքի համառոտ պատմություն
Հիսուն տարի առաջ է կատարվել սիլիկոնով կուրծքը «լցոնելու» առաջին վիրահատությունը: Այդ ժամանակից ի վեր կուրծքը մեծացնելու վիրահատությունները լայն տարածում ունեն: 2010-ին, օրինակ, ողջ աշխարհում ավելի քան 1,5 մլն վիրահատություն է կատարվել, իսկ2011-ին այդ թիվը հասել է 2 մլն-ի:
Իսկ ամեն ինչ սկսվել է 1962-ին, երբ 6 երեխաների մայր Տիմի Ջին Լինդսին Տեխասի նահանգի Հյուսթնի հիվանդանոցում պառկեց վիրասեղանին: Մեկ տարի անց նա արդեն մտածում էր մեկ չափսով մեծ կրծկալ գնելու մասին: «Այն ինձ գեղեցիկ թվաց. փափուկ էր ու իսկականից չէր տարբերվում»,- իր հետվիրահատական զգացումներն է հիշում ներկայումս 80-նն անց կինը:
«Թե ինչ է իրականում կատարվել, ես հասկացա, երբ փողոց դուրս եկա. տղամարդիկ սուլում էին հետևիցս»,- պատմում է Լինդսին:
Այդ առաջին վիրահատության մասնակիցն ամենևին էլ կուրծքը մեծացնելու միտք չուներ: Նա հիվանդանոց էր եկել ընդամենը կրծքի վրայի դաջվածքը հեռացնելու համար, իսկ բժիշկները կնոջն առաջարկել էին կրծքի մեծացման առաջին վիրահատության կամավոր դառնալ:
Նրան վիրահատեցին Ֆրենկ Ջիրոն և Թոմաս Կրոնին: Պատմաբանները վստահեցնում են, որ հենց Ջիրոյին է պատկանում կրծքի իմպլանտանտի գաղափարը: «Ֆրենկ Ջիրոն ձեռքում բռնել էր փոխներարկման համար նախատեսված արյունով լի տոպրակը և հանկարծ նկատեց, որ դա շատ նման է կանացի կրծքին»,- պատմում է «Գեղեցկության ստեղծումը. ինովացիաների պատմություններ, որոնք մեզ գեղեցիկ են դարձրել» գրքի հեղինակ Թերեզա Ռիորդանը:
Առաջին փորձակենդանին բժիշկների համար Էսմերալդա անունով շունն էր. «Իմպլանտանտը մաշկի տակ մտցրեցին ու մի քանի շաբաթ թողեցին: Երբ շունը ծամեց կարերը` բժիշկները ստիպված էին հեռացնել իմպլանտը: Այդուհանդերձ, վիրահատությունը հաջող էր ընթացել, ու Ջիրոն հայտարարեց, որ դրանք ջրի պես անվտանգ են»: Շուտով նրանք սկսեցին հարմար մի կին ընտրել, որը կհամաձայներ վիրահատվել:
Տիմի Ջին Լինդսին ոչինչ չի հիշում այդ օրվա մասին: «Միայն հիշում եմ, որ կրծքումս ինչ-որ ծանրության զգացում ունեի, որն էլ ցավի հետ 3-4 օրից անցավ»-, պատմել է նա:
Վիրաբույժները գոհ էին վիրահատությունից, սակայն բնավ չէին պատկերացնում, թե հատկապես ինչ է կատարվել: «Իհարկե, շատ ուրախացանք, սակայն եթե մեկն ասեր, թե այդ ամենն ինչով է ավարտվելու, չէինք հավատա,- ասում է վիրաբույժների հետ աշխատած Թոմաս Բիգսը:- Մենք չէինք պատկերացնում վիրահատության նշանակությունը: Ժամանակը նույնպես մեր օգտին էր: Հենց այդ տարիներին լույս տեսավ Playboy-ի առաջին համարը և հայտնվեց երկարաոտ ու փարթամ կրծքով Բարբի տիկնիկը»:
1950-ականներին ԱՄՆ-ում կլորիկ մարմնաձևերն ու մեծ կուրծքը դարձան նորաձև:
«Մերլին Մոնրոյի ու Ջեյն Ռասելի փարթամ կրծքին նայելով` կանայք արդեն մտածում են կուրծքը մեծացնելու մասին»,- գրում է պատմաբան Ռիորդանը: Նրանք ներդիրով կրծկալներ սկսեցին կրել, որոնք տեսողական ծավալ էին ստեղծում: Սակայն կանայք ավելին էին ուզում:
Մինչ սիլիկոնով առաջին վիրահատությունը վիրաբույժներն այլ նյութեր էին կիրառում այդ նպատակի համար. 50-ականներին նրանք կրծքի մեջ բազմավինիլային սպունգ էին մտցնում: Ոմանք հավատացնում են, որ Մոնրոն նույնպես վիրաբույժների օգնությանն է դիմել: Սակայն դերասանուհու կենսագիր Էնթնի Սամմերսը, Մոնրոյին լավ ճանաչողների վկայությամբ, հերքում է նման ենթադրությունները: «Ռեժիսոր Բիլլի Ուայլդերը Մոնրոյի կուրծքն անվանում էր «ձևի ու ամրության հրաշք, որի վրա չեն տարածվում գրավիտացիայի օրենքները»:
Սկզբում սպունգը լավ արդյունք էր տալիս, սակայն շուտով դրա թերություններն ի հայտ եկան. կուծքը շոշափելիս շատ կոշտ էր:
Դուր գալ ամերիկյան զինվորներին
Սիլիկոնը կուրծքը մեծացնելու նպատակով կիրառում էին ոչ միայն Ամերիկայում:
Ճապոնիայում մարմնավաճառները սիլիկոն էին ներարկում կրծքի մեջ` պատերազմից հետո երկրում գտնվող ամերիկացի զինվորներին դուր գալու համար: Նրանք կարծում էին, որ փարթամակուրծք աղջիկներն ամերիկացիներին ավելի են դուր գալիս, ուստի նման զոհողությունների էին դիմում: Սիլիկոնային ներարկումները վտանգավոր էին, կարող էին հանգեցնել արյան զեղման կամ փտախտի: Նույն ժամանակ ԱՄՆ-ում կիրառվող սիլիկոնային իմպլանտները նույնպես չէր կարելի անվտանգ համարել: Հետվիրահատական բարդությունից կանայք ապահովագրված չէին. արյունազեղում, փտախտ, հետվիրահատական սպիներ:
Այդ օրից ի վեր գիտությունը շատ է առաջ գնացել, իմպլանտների ընտրությունն էլ` մեծացել: «Առաջ ընդամենը 4 չափս ունեինք` մեծ, միջին, փոքր ու շատ փոքր: Հիմա դրանք 450-ն են»,- ասում է Բիգսը:
Կրծքի մեծացման վիրահատությունը տարածվածությամբ ճարպահեռացումից հետո երկրորդն է: Իսկ որոշ երկրներում (Մեծ Բրիտանիա) այն առաջին տեղում է: Վիրաբույժներին դիմում են ոչ միայն իրենց կրծքի ձևից դժգոհ կանայք, այլև կրծքի քաղցկեղով հիվանդները: Վիրաբույժներն ի սկզբանե հենց նրանց էլ նկատի ունեին:
Տիմի Ջին Լինդսին երկար տարիներ ոչ ոքի չէր պատմում այդ վիրահատության մասին. գիտեին ընտանիքի անդամներն ու շատ մտերիմ մարդիկ: Վիրահատությունից 50 տարի անց էլ նա գոհ է արդյունքից, չնայած զարմանում է, որ ինչպես և ամեն ինչ աշխարհում, նոր կուրծքը ևս անողոք ժամանակի իշխանության տակ է: Նրա սիլիկոնային կուրծքը բնականի նման ժամանակի ընթացքում կորցրել է ձգությունը և կախվել: «Ես համոզված էի, որ իմ սիլիկոնե կուրծքը տարիների հետ փոփոխության չի ենթարկվի, սակայն, ավաղ»: Այդուհանդերձ Լինդսին գոհ է, որ պատմության մի կտորն իր ներսում է, ու ինքը դարձել է պատմության մի հատվածը:
Աշխարհի ամենամեծ սիլիկոնե կուրծքը
Երիտասարդ կինը տնային տնտեսուհի է, հավատարիմ կին, հոգատար մայր (ինչպես նաև երգչուհի, դերասանուհի ու պարուհի): Նա աշխարհում ամենամեծ կրծքի տերն է համարվում, քանի որ այդ բարեմասնությունը համապատասխանում էր 20-րդ չափսին: 160 սմ հասակով բրազիլուհի Շեյլա Հարսլին 30 վիրահատություն է տարել: Փոփոխության են ենթարկվել ոչ միայն կուրծքը, այլև` ազդրերը, հետույքը, ձկնամկանները, շուրթերն ու քիթը: Իսկ նվիրական երազանքը (աշխարհում ամենամեծ կուրծք ունենալը) իրականացնելու համար նա լուրջ խնդիր է ունեցել. բանն այն է, որ ԱՄՆ-ում գոյություն ունի իմպլանտների առավելագույն չափի սահմանափակում: Կինը ստիպված ընտանիքի հետ Բրազիլիա է վերադարձել, ուր և ռեկորդային ձեռքբերման է հասել: Նրա յուրաքանչյուր կրծքի մեջ 4 և կես լիտր սիլիկոն է ներարկվել: Վիրահատությունից կես տարի անց կինը կրծքի շրջանում ուժեղ ցավեր ուներ: 2010-ին բժշկական հետազոտությամբ պարզվեց, որ կնոջ երկու կրծքում ստաֆիլոկոկային վարակ է հայտնաբերվել: Նույն տարին ևեթ կինը հրաժարվել է իր իմպլանտներից, սակայն հնարավոր է, որ վարակի տարածման պատճառով նա նաև կրծքից զրկվի: Ի դեպ. երբ 2008-ին նա տղա ունեցավ, որին անվանեցին Վիկտոր Հյուգո Հարսլի, ամուսինները ստիպված էին փոքրիկին կերակրելու համար ստնտու վարձել, քանի որ բազմաթիվ վիրահատությունների պատճառով Շեյլայի կուրծքն այլևս կաթ չէր կարող մշակել:
Կարդացեք նաև
Քթի պլաստիկ վիրահատությունը` ռինոպլաստիկան, ըստ դիմա-ծնոտային և պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Ելոքյանի, մի ամբողջ փիլիսոփայություն է ու ներառում է և՛ ֆիզիկական...
Ճարպակալումը նոր ժամանակների տարածված խնդիրներից է, որը, բացի կոսմետիկ անհարմարությունից, կարող է նպաստել նաև տարբեր հիվանդությունների առաջացմանը՝ ինֆարկտ, ինսուլտ, ուռուցքներ...
Ականջների լոշտակությունը որպես բժշկական խնդիր
Ականջների լոշտակությունը բավականին տարածված երևույթ է․ այն հանդիպում է բնակչության...
Արարատ Լևոնի Հեքիմյանը պլաստիկ վիրաբույժ է՝ մասնագիտացած էսթետիկ վիրաբուժության, միկրովիրաբուժության, դեմքի, մարմնի էսթետիկ և վերականգնողական վիրաբուժության մեջ: Աշխատում է «ՆյուՄեդ», «ԱրտՄեդ» և «Վեդի»...
Ինչպե՞ս նախապատրաստվել լազերային բլեֆարոպլաստիկայի:
Լազերային բլեֆարոպլաստիկայից առաջ հատուկ նախապատրաստական միջոցառումներ չկան...
Դեմքի փափուկ հյուսվածքների, մաշկի և ենթամաշկային հյուսվածքների տարիքային փոփոխության հետևանքով առաջացած պտոզի կորեկցիան է։ Մաշկի թուլացած հատվածի ձգումն իրականացվում է հատուկ կտրվածքների միջոցով...
Մրճանման մատն առաջին գարշապարաֆալանգային հոդում կորացած մատն է։ Նման ձևախախտում կարող է զարգանալ ոտքի բոլոր մատներում, բացի առաջին մատից։ Մշտապես ծալված մատը, որտեղ, որպես կանոն...
Բլեֆարոպլաստիկան վերին կամ ստորին կոպերի էսթետիկ վիրահատությունների շարք է, որոնք կոպերին և դեմքին տալիս են ավելի երիտասարդ տեսք...
Ամռանը, որպես կանոն, շատերն արձակուրդ են վերցնում: Մի մասը մեկնում է հանգստավայր, մյուս մասը՝ ամառանոց, մի որոշ մասն էլ որոշում է տունը վերանորոգել: Իսկ կան նաև մարդիկ, ովքեր որոշում են հենց ամռանն...
Հավանաբար, աշխարհում չկա մարդ, ով խալեր չունենա: Խալերը կարող են տեղակայվել մարմնի ցանկացած մասում: Դրանք կարող են լինել բնածին, և առաջանալ կյանքի ընթացքում...
Դաստակի ջլերի վնասումները, որպես կանոն, առաջանում են բաց վնասվածքների ժամանակ (կտրած, ծակած վերքեր, ձեռքերը շարժվող մեխանիզմների և սարքերի կիրառման ժամանակ` վնասումներից): Ընդ որում, խանգարվում է...
Որո՞նք են որովայնի առաջային պատի ձևախախտումների ուղղակի և անուղղակի պատճառները:
Որովայնի առաջնային պատի ձևախախտումները հանդիպում են՝ անկախ տարիքից ու սեռից...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն